Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով Ալեքսանդր Շաղիկյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-2228), և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 22-ի N 1/փ-31 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու Սոֆի Թորգոմյանին, Ալեքսանդր և Անի Շաղիկյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունվարի 19-ի N 19012018-07-0046 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0048-0136) Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան փողոցի թիվ 1/45/6 հասցեում գտնվող 2.1575 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողամաս (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |