Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 09 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 124-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |