Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 16 ՇԵՆՔԻ 33/1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ «395-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 337 000 (երեք հարյուր երեսունյոթ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանուշակ Օգանովան 1997 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի թիվ 33/1 բնակարանում, հիմք ընդունելով Մանուշակ Օգանովայի դիմումը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ի N Ք-2047), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`   
     1. Համայնքի սեփականություն հանդիսացող
(հիմք` 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 28112016-07-0032 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի 33/1 բնակարանի (հատակագիծը կցվում է) երկու սենյակները (թիվ 2 և 3)  և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը (թիվ 1, 4, 5, 6, 7 և 8)` 33.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքով` 337 000 (երեք հարյուր երեսունյոթ հազար)դրամով, օտարել Մանուշակ Օգանովային:   
     2. Մանուշակ Օգանովան պարտավոր է վճարել.          
    1)
համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 337 000 (երեք հարյուր երեսունյոթ հազար) դրամ` բնակարանի երկու սենյակների և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսի գինը,          
    2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման
փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:      
     3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մանուշակ Օգանովայի կողմից:         
     4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner