Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 11-ի «Աբովյան համայնքի սեփականոթյուն համարվող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 3-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1. 2017 թվականի ընթացքում օտարել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների զբաղեցրած և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2017 թվականի հունվարի 11-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|