Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑԻ 12 ՇԵՆՔԻ 406, 408 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշումների, հաշվի առնելով Գոհար Միսկարյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի օգոստոսի 21-ի N Ք-1363), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`         
      1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի օգոստոսի 7-ի N 07082017-07-0070 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի 31.15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 406, 408 բնակարանն անհատույց օտարել Գոհար Միսկարյանին, Վոլոդյա և Հերմինե Շահվերդյաններին
      2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
      
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:          
      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner