2016 թվականի N_ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 5.0 հազար դրամ: 2. Սահմանել Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի: 3. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար` համաձայն հավելված 2-ի: 4. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 3-ի: 5. Սահմանել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ծառայության վճար` 2.0 հազար դրամ: 6. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար ամսական 500 դրամ` յուրաքանչյուր հենասյան համար: 7. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար ամսական 1.5 հազար դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(49.00 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|