Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գրությունը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 05-ի N Պ-610), Աբովյան համայնքի ավագանին որոշում է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի սեպտեմբերի 01-ի 01092017-07-0045 սեփականության վկայական) 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող 2.0 հեկտար մակերեսով հողամասը հետ նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ Աբովյան քաղաքում նոր «Հատուկ կացարան»-ի կառուցման նպատակով։ 2. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 23-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 83-Ա որոշումը համարել ուժը կորցրած։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |