Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Ռիտա Դուրյանի դիմումը և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 20-ի եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հունիսի 26-ի N 26062013-07-0056 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 12.65 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 423 բնակարանն անհատույց օտարել Ռիտա Դուրյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռիտա Դուրյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռիտա Դուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |