Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 608-613-րդ, 616-619-րդ և 653-659-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N Տ-440), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2010 թվականի նոյեմբերի 1-ի N 2669025 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 18/8 հասցեում գտնվող 1602,0 քառակուսի մետր մակերեսով ջրմուղկոյուղու վարչական շենք-շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 8829,4 քառակուսի մետր մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության յուրաքանչյուր ամսվա համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է վճարել 200 000 (երկու հարյուր հազար) դրամ վարձավճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |