Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 168-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ «329-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 406 000 (չորս հարյուր վեց հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վեներա Շատվերյանը 2003 թվականից բնակվում է Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 25-26 բնակարանում, հիմք ընդունելով Վեներա Շատվերյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի N Ք-2030), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 22092016-07-0060 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 40.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 25-26 բնակարանն ուղղակի վաճառքով` 406 000 (չորս հարյուր վեց հազար) դրամով, օտարել Վեներա Շատվերյանին: 2. Վեներա Շատվերյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 406 000 (չորս հարյուր վեց հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վեներա Շատվերյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |