Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի օգոստոսի 27-ի թիվ «676-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 530 000 (հինգ հարյուր երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վիներա Հարությունովայի ընտանիքը 1991 թվականից բնակվում է Նաիրյան փողոցի 6-րդ շենքի թիվ 46 բնակարանում, հիմք ընդունելով Վիներա Հարությունովայի դիմումը (մուտք՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի N Ք-1603), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հուլիսի 25-ի N 25072018-07-0077 վկայական) Նաիրյան փողոցի 6-րդ շենքի 52.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 46 բնակարանն ուղղակի վաճառքով` 530 000 (հինգ հարյուր երեսուն հազար) դրամով, օտարել Վիներա Հարությունովային և Ստեփան Հարությունովին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 530 000 (հինգ հարյուր երեսուն հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |