Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանի, հաշվի առնելով «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ի N Տ-202), Աբովյանի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական միջոցների դուրս գրման հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 20-ի արձանագրությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Դուրս գրել «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության մաշված, արդիականությունը կորցրած և ընթերցողների կողմից պահանջարկ չունեցող 24 190 (քսանչորս հազար հարյուր իննսուն) հատ գրքերը` 837 942 (ութ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր քառասուներկու) դրամ արժողությամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|