Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմինե Դավթյանը 2010 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 301 բնակարանում, հաշվի առնելով Արմինե Դավթյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-2004), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի ապրիլի 10-ի N 10042013-07-0025 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 19.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 301 բնակարանն անհատույց օտարել Արմինե Դավթյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արմինե Դավթյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|