Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգի 159-րդ և 160-րդ կետերը, հաշվի առնելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Սուրեն Սերյոժայի Աբգարյանի ունեցած մեծ վաստակը, երկարամյա անբասիր աշխատանքը, ինչպես նաև բացառիկ ձեռքբերումները համայնքի մարզական կյանքի զարգացման գործում, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Սուրեն Սերյոժայի Աբգարյանին շնորհել Աբովյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|