Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Կարեն Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 04-ի N Ք-7965). 1. Կարեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հունիսի 14-ի N 14062024-07-0133 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 13-րդ փողոց թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ՎԻՋԻ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 01-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 500.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 13-րդ փողոց, 37, 505.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 13-րդ փողոց, 37/1։ 2. Կարեն Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |