Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2021 թվականի հոկտեմբերի 15-ի N 08 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 62-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 75-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 5) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն դիմելու մասին. 6) Աբովյան համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 6-ի N 173-Ա, 2017 թվականի հոկտեմբերի 11-ի N 93-Ա և N 94-Ա որոշումները չեղյալ ճանաչելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 42 բնակարանն անհատույց օտարելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 75, 77 բնակարանն անհատույց օտարելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 6 շենքի թիվ 94 սենյակն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 108 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հատիսի փողոցի 1-ին թաղամասի թիվ 40/2/3 հասցեում գտնվող հողամասն Արմեն Բալյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |