Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի արտահերթ յոթերորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին. 3) Հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին. 5) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0274-0007 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 6) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 30 հասցում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 7) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 32 հասցում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 8) Սոնիկ, Հայկ և Արմենակ Սարգսյաններին պատկանող 0.09468 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 0.04 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |