Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2018 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2011 թվականի մարտի 29-ի N 2248401 վկայական, կադաստրային ծածկագիրը 07-002-039-875) 6-րդ միկրոշրջանի թիվ 5գ/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունը (971.2 քառ.մ.) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը (455.99 քառ.մ.): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 5 200 000 (հինգ միլիոն երկու հարյուր հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի մարտի 27-ի թիվ «215-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |