Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, ավտոտնակը և պարիսպները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սերոբ Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-8373). 1. Սերոբ Մամիկոնի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2006 թվականի օգոստոսի 02-ի N 2087932 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0044-0012 կադաստրային ծածկագրով 977.3 քառակուսի մետր փաստացի մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 288.11 քառակուսի մետր արտաքին և 241.32 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 115.8 քառակուսի մետր արտաքին, 109.58 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը և 13.2 քառակուսի մետր մակերեսով պարիսպները համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023EK4BM7): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 12-րդ փողոց, 1-ին փակուղի, 1։ 3. Սերոբ Ղազարյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) ինքնակամ կառուցված բնակելի տան, ավտոտնակի և պարիսպների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 611 499 (վեց հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր իննսունինը) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերոբ Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |