Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների, հաշվի առնելով Քրիստինա Աղաջանյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 12-ի N Ք-2069) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Քրիստինա Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2021 թվականի նոյեմբերի 02-ի N 02112021-07-0103 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 45/6 հասցեում գտնվող 46,21 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի ապրիլի 11-ի N 11042022-07-0070 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 45/7 հասցեում գտնվող 46,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Քրիստինա Աղաջանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Քրիստինա Աղաջանյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քրիստինա Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |