Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և 193-Ն որոշումների, հաշվի առնելով Հարություն Մեհրիբանյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի N Ք-7819) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Հարություն Մեհրիբանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2012 թվականի հուլիսի 31-ի N 31072012-07-0100 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 22/2 հասցեում գտնվող 16.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 28-ի N 28042023-07-0257 վկայական) Աբովյան քաղաքի Շուշի թաղամասի թիվ 12 հասցեում գտնվող 16.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Հարություն Մեհրիբանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հարություն Մեհրիբանյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Մեհրիբանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |