|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2023 թվականի N 138-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-018-0101-0110 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.02025 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սևակ Ավետյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի N Տ-1373), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ 1. «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 12-ի N 04052023-07-0170 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների 6-րդ փողոցի 10/2 հասցեում գտնվող 07-018-0101-0110 կադաստրային ծածկագրով 0.02025 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (կորիզավոր պտղատու այգի՝ 0.0140 հեկտար և այլ հողատեսք՝ 0.00625 հեկտար մակերեսներով) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -15 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(20.30 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|