Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արևիկ Բեգլյարովայի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 28-ի N Ք-2000). 1. Արևիկ, Տատյանա, Բեգլյարովաներին, Արթուր Բեգլյարովին, Օլգա Սբոյլովային և Թամարա Մարգարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2008 թվականի ապրիլի 17-ի N 2547414 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 141 շենքի թիվ 22 հասցեում գտնվող բնակարանը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Գուրգեն Արշակյան թաղամասի 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, 22 բնակարան։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |