Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի՝ 11.12.2024 թվականի N 644 կարգադրությունը և Աբովյան համայնքի ավագանու 24.12.2024 թվականի N 213-Ա որոշումը ՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 57-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 1) Գևորգ Հակոբյան - Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ - հանձնաժողովի անդամ՝ աճուրդավար, 2) Արմեն Քոսակյան - ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ, 3) Ռազմիկ Արզումանյան - ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ, 4) Մերուժան Մելիքսեթյան - համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ, 5) Արսեն Հարությունյան - համայնքի ղեկավարի խորհրդական՝ հանձնաժողովի անդամ, 6) Արմեն Շմավոնյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ՝ հանձնաժողովի անդամ 7) Նունե Բալիշյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ, 8) Տաթևիկ Սարոյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ՝ արձանագրող։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |