Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով «ԱՆԱՀԻՏ» արտադրական կոոպերատիվի նախագահ Աշոտ Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 10-ի N Տ-1730). 1. «ԱՆԱՀԻՏ» արտադրական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 06-ի N 06022025-07-0197 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16/4 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ՉԱՓՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 16-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (315.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Կոտայքի փողոց, 10/3, 2-րդ առանձնացվող հատվածին (315.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Կոտայքի փողոց, 10/4, 3-րդ առանձնացվող հատվածին (315.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Կոտայքի փողոց, 10/5 ։ 2. «ԱՆԱՀԻՏ» արտադրական կոոպերատիվը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |