Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 31-ի N 1/փ-67 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի NԼ-661 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/661 թույլտվությունը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-013-0161-0110 կադաստրային ծածկագրով 5.0035 հեկտար մակերեսով հողամասից՝ (հիմք՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 21122021-07-0020 վկայական) 4.00324 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման գործառնական նշանակության հողի: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված 07-013-0161-0110 կադաստրային ծածկագրով 5.0035 հեկտար հողամասից 4.00324 հեկտար հողամասը (համաձայն հատակագծի): 3. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 18 /տասնութ/ տարի՝ տարեկան 1 733 904 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսուներեք հազար ինը հարյուր չորս) դրամ վարձավճարով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |