Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Արթուր Սիմոնյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 13-ի N Ք-956), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Արթուր Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2012 թվականի հուլիսի 26-ի N 26072012-07-0283 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 2/11 հասցեում գտնվող 220.28 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի մայիսի 10-ի N 10052019-07-0100 վկայական) Հատիսի փողոցի թիվ 6/28 հասցեում գտնվող 220.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Սիմոնյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|