Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա և օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Վալինա Բաղդասարյանի լիազորած անձ Աննա գաբրիելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 07-ի N Ք-2238). 1. Վալինա Վարդանի Բաղդասարյանին և Հայկուշ Ժորժիկի Բալդրյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 28-ին տրված N Հ-13029 արխիվային տեղեկանքներ, 2024 թվականի դեկտեմբերի 25-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 44246, N 44245) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0140-0004 կադաստրային ծածկագրում 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 100.0 քառակուսի մետր մակերեսով սահմանազատված հողամասի նկատմամբ ճանաչել Վալինա Բաղդասարյանի և Հայկուշ Բալդրյանի սեփականության իրավունքը: 2. 07-054-0140-0004 կադաստրային ծածկագրում, սույն որոշման 1-ին կետում նշված 600.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից ավել օգտագործվող 118.7 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով օտարել Վալինա Բաղդասարյանին և Հայկուշ Բալդրյանին։ 3. 07-054-0140-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-1 այգետարածքի 18-րդ թաղամաս, 18։ 4. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են` 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 158 173 (հարյուր հիսունութ հազար հարյուր յոթանասուներեք) դրամ՝ որպես ավել օգտագործվող 162.3 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարման արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|