|
ՆԱԽԱԳԻԾ
|
01 ապրիլի 2025 թ. |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի N 30-Ա որոշումը՝ 1. Կնքել համաձայնագիր՝ Աբովյան համայնքի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 1.2. կետում շարադրված գույքի կազմը համապատասխանեցնել 2024 թվականի մայիսի 14-ի N 14052024-07-0158 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով ամրագրված շինությունների բնութագրին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արմեն Շմավոնյան |
|
|
|