Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Մհեր Կիրակոսյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 27-ի N Ք-936), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Մհեր Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 20-ի N 20062022-07-0189 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0174-0006 կադաստրային ծածկագրում 0.67955 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) և 0.07045 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |