Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-423-Ն օրենքը, ինչպես նաև աշխատանքների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով. 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 396 որոշմամբ հաստատված հավելվածներ N 8-ը, N 30-ը, 2023 թվականի ապրիլի 04-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նոր պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 1115 որոշմամբ հաստատված հավելված N 4-ը և 2024 թվականի փետրվարի 05-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նոր պաշտոնների անձնագրերը հաստատելու և Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի N 396, 2023 թվականի ապրիլի 04-ի N 1115 որոշումները մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 594 որոշմամբ հաստատված հավելված N 13-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար հավելվածներ N 1-ի, N 2-ի, N 3-ի և N 4-ի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու պահից։ |