|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2025 թվականի N 1619 |
«ԱԳՈՒԼԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ԱԳՈՒԼԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Գայանե Քանդիկյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 22-ի N Տ-1109). 1. Թույլատրել «ԱԳՈՒԼԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 2 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 52 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ԱԳՈՒԼԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231345 հաշվեհամարին վճարել 21 600 (քսանմեկ հազար վեց հարյուր) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|