Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով սահմանված կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի N Կ-16092025-07-0068 որոշումը և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N Ք-6252), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր գոյություն չունեցող 07-023-0057-0017 ծածկագրով 6.9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել որպես Աբովյան համայնքի սեփականություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |