Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 335
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1063-րդ, 1065-րդ և 1071.1-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  13-րդ հոդվածի 10-րդ կետի և հիմք ընդունելով Հմայակ Գևորգյանի 2019 թվականի հունիսի 17-ի դիմումը, Աբովյան hամայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`      
     1. Համաձայնություն տալ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից շահագործվող Աբովյան համայնքին պատկանող ЛТЗ-60 AB մակնիշի անվավոր տրակտորի շահագործման ժամանակ 2019 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Հմայակ Ռոբերտի Գևորգյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի 88 ZO 888 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված 2 079 000 (երկու միլիոն յոթնասունինը հազար) դրամ վնասը համայնքի բյուջեից հատուցելու համար։    
     2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված գումարն օրենքով սահմանված կարգով, հետադարձ պահանջի իրավունքով վնասը հասցրած անձից հետ ստանալու համար։
     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner