|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 4701 |
«ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԺԱՄԸ 24։00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Գառնիկ Մելիքսեթյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի N Տ-2293). 1. «ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 500 և ավելի քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 58 կցվում է): 2. «ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231352 հաշվեհամարին վճարել 11 950 (տասնմեկ հազար ինը հարյուր հիսուն) դրամ՝ տեղական տուրք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|