Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի հունիսի 29-ի N 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 2) «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների դուրս գրման մասին. 3) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 4) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու անվամբ հաշվառված հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 5) Գայանե Հովհաննեսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող համարժեք հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 6) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|