Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշման 38-41-րդ կետերի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2017 թվականի օգոստոսի 15-ի N 01/19.4/3635-17 (մուտք՝ 15.08.2017 թվականի N Պ-1229) գրությունը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի սեպտեմբերի 01-ի 01092017-07-0045 սեփականության վկայական) 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող 2.0 հեկտար մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |