Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Մուշեղ Ասլիկյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N Ք-7589). 1. Ձևակերպել կառուցապատողներ Մուշեղ Ասլիկյանի և Նարինե Հարոյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 15-րդ փողոց 9-րդ փակուղի թիվ 3 հասցեում գտնվող պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |