Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3734
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2023 թվականի N 3734

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 2631 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով «ԳՎԳ» ԻՆԺԻՆԵՐԻՆԳ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N Տ-1558).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 12-ի ««ԳՎԳ» ԻՆԺԻՆԵՐԻՆԳ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գազամատակարարման համակարգ կառուցելու շինարարության թույլտվություն տալու մասին» N 2631 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«1. 
Համաձայնություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից տրված տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և «ԴԱՎ-ՎԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 49 հասցեում տրամադրել «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող անշարժ գույքի գազամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):»։
2) որոշման 2-րդ կետում ««ԳՎԳ» ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» բառերը փոխարինել «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» բառերով։
3) որոշման վերնագրում, ինչպես նաև որոշմամբ տրված N Գ-7 շինարարության թույլտվության «իրավաբանական անձի անվանումը» տողում ««ԳՎԳ» ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» բառերը փոխարինել ««ԴԱՎ-ՎԱՀ»» բառերով, իսկ 1-ին կետի «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողում ««ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ» բառերը փոխարինել ««ԳՎԳ» ԻՆԺԻՆԵՐԻՆԳ ՍՊԸ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 116

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner