Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Ստելլա Ասատրյան Էռնեստի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ի N Ք-8415). 1. «Ստելլա Ասատրյան Էռնեստի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի դեկտեմբերի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հասցեում (28.0 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Ստելլա Ասատրյան Էռնեստի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231444 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 2 000 (երկու հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ստելլա Ասատրյան Էռնեստի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |