Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի, հաշվի առնելով Լիանա Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի N Ք-5470) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի N 1/փ-39 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Լիանա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մայիսի 31-ի N 31052023-07-0128 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-035-0161-0066) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 0.19462 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (արոտավայր, վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Լիանա Մկրտչյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 3 654 380 (երեք միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր ութսուն) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիանա Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |