Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2017 թվականի մայիսի 31-ի N ԱՏ-29/05/2017-17-0013 տեղեկանքը Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն անճշտությամբ «անհայտ» քաղաքացուն որպես սեփականություն փոխանցված 07-002-0007-0022 ծածկագրի տարածքի 159.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես Աբովյան համայնքի սեփականություն։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |