Այսօր: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 485
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-011-0274-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1,258926 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2/փ-351 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 01/03.1/10212-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N Պ-3143) և «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Էդուարդ Հովսեփյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 02-ի N Տ-2205), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2023 թվականի հունվարի 09-ի N 09012023-07-0046 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 32 հասցեում գտնվող 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1,258926 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված  4-5 վերգետնյա հարկով միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 6-9 վերգետնյա հարկով միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.29 Մբ)
(17.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner