Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Հովհաննես Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 12-ի N Ք-3083), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հովհաննես Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի փետրվարի 22-ի N 22022021-07-0045 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 07-058-0028-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 239 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 08-ի N 08052025-07-0163 վկայական) Աբովյան քաղաքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող 07-002-0028-0022 կադաստրային ծածկագրով 235 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0028-0016կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Հովհաննես Հայկի Խաչատրյանին։ 2. Հովհաննես Խաչատրյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 606 061 (մեկ միլիոն վեց հարյուր վեց հազար վաթսունհինգ) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար՝ հասցեի տրամադրման համար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հովհաննես Խաչատրյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |