Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 41-Ա որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը և 17-րդ կետի 1-ին ենթակետը, Աբովյանհամայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրել Աբովյան համայնքի ավագանու անդամ Վահե Հարությունյանին։ 2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրել Աբովյան համայնքի ավագանու անդամ Արմեն Քոսակյանին։ 3. Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրել Աբովյան համայնքի ավագանու անդամ Հասմիկ Խաչատրյանին։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |