Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շուշանիկ Միրաքյանը 2006 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 41 բնակարանում, հաշվի առնելով Շուշանիկ Միրաքյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 10-ի N Ք-1228), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0146 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 33.53 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 41 բնակարանն անհատույց օտարել Շուշանիկ Միրաքյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Շուշանիկ Միրաքյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշանիկ Միրաքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|