Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.4-րդ կետի և 31-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Որոշել Աբովյան համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նստավայրը՝ քաղաք Աբովյան, Բարեկամության հրապարակ 1։ 2. Որոշել Աբովյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը՝ համաձայն հավելվածի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |