Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարինե Սիրեկանյանը 2011 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 420 սենյակում, հաշվի առնելով Մարինե Սիրեկանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 30-ի N Ք-1103), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հունիսի 26-ի N 26062013-07-0042 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 17.22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 420 սենյակն անհատույց օտարել Մարինե Սիրեկանյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարինե Սիրեկանյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինե Սիրեկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|