Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Վահան Մնացականյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 18-ի N Ք-959), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Վահան Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 22-ի N 22072024-07-0184 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 1/14/6 հասցեում գտնվող 07-002-0039-1242 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 98.2 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 26112024-07-0200 վկայական) Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 14/2 հասցեում գտնվող 07-002-0039-1885 կադաստրային ծածկագրով 67.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0039-1242 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Վահան Սերժիկի Մնացականյանին։ 2. Վահան Մնացականյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 708 630 (յոթ հարյուր ութ հազար վեց հարյուր երեսուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Վահան Մնացականյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |