Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ «321-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 229 000 (երկու հարյուր քսանինը հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աննա Թարվեզյանը 2017 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 1 շենքի թիվ 97/1 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Աննա Թարվեզյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N Ք-6212), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի հոկտեմբերի 13-ի N 13102021-07-0104 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 1 շենքի 22.9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 97/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 229 000 (երկու հարյուր քսանինը հազար) դրամով, օտարել Աննա Թարվեզյանին: 2. Աննա Թարվեզյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 229 000 (երկու հարյուր քսանինը հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Աննա Թարվեզյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Թարվեզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |